Վիկտորյա և Դևիդ Բեքհեմները ցանկանում են ամուսնալուծվել. ԶԼՄ-ներ
LifestyleԱրևմտյան ԶԼՄ-ների փոխանցմամբ Դևիդ և Վիկտորյա Բեքհեմները պատրաստվում են ամուսնալուծվել: Ինչպես պարզվել է, ամուսինները այլևս միասին չեն ապրում:
Հիմնական պատճառը, ինչի համար աստղային զույգը որոշել է խզել հարաբերությունները, համարվում է Դևիդի մեկնումը ԱՄՆ: Նախկին ֆուտբոլիստը որոշել է գնել ֆուտբոլային ակումբ և զբաղվել դրա տնօրինմամբ: Ներկա պահին նա պատրաստվում է ԱՄՆ-ում գործարքին, իսկ Վիկտորյան երեխաների հետ մնացել է Լոնդոնում:
Հիշեցնենք. աստղային զույգը միասին է արդեն 17 տարի: Նրանք դաստիարակում են 4 երեխաների, որոնցից ավագը 16 տարեկան է: