Արցախում ստեղծվել է Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության հանձնաժողով
ОбществоԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 9-ին ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության մասին:
Համաձայն հրամանագրի` ստեղծվել է Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման եւ համակարգման պետական հանձնաժողով, որին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում քննարկել ու հաստատել տոնական միջոցառումների համալիր ծրագիրը: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Ըստ հրամանագրի` հաստատվել է նաեւ պետական հանձնաժողովի անհատական կազմը՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի եւ վարչապետ Արայիկ Հարությունյանի համանախագահությամբ: