Ереван, 05.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Պարգևատրվել են ՏԿԱԻՆ լավագույն աշխատակիցները

 ՀՀ ՏԿԱԻ նախարարությունում փետրվարի 9-ին տեղի ունեցավ կոլեգիայի ընդլայնված նիստ, որը նվիրված էր նախարարության 2015 թ. արդյունքների ամփոփմանը: Կոլեգիայի նիստին մասնակցում էին նախարարության կազմում ընդգրկված բոլոր ստորաբաժանումների ղեկավարները: Այս մասին տեղեկացրին ՀՀ տար ածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը հիմնական զեկույցի համար խոսքը տվեց ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանին:

Հիմնական զեկույցում ամփոփ ներկայացվեցին 2015 թ. ընթացքում նախարարության գործունեության հիմնական ուղղությունները և արձանագրված արդյունքները: Նախարարության բոլոր ստորաբաժանումներն ամբողջությամբ իրականացրել են իրենց առջև դրված խնդիրները: Տարվա ընթացքում ավարտին են հասցվել ՀՀ բոլոր մարզերում ճգնաժամային կառավարման կենտրոնների (ՃԿԿ) ստեղծման աշխատանքները, իրականացվել է «911» ծառայության ապակենտրոնացում, որի արդյունքում յուրաքանչյուր բնակավայրից զանգերը հասցեագրվում են համապատասխան մարզի ՃԿԿ:  Տավուշի մարզում իրականացվել է կենտրոնացված ազդարարման համակարգի տեղադրման պիլոտային ծրագիր: Երևանի քաղաքային  որոնողափրկարարական թիմն անցել է ՄԱԿ-ի միջազգային չափանիշներին համապատասխան որակավորում` որպես միջին քաղաքային որոնողափրկարարական թիմ և  դարձել INSARAG-ի  անդամ: Ստեղծվել է հայ-ռուսական մարդասիրական հումանիտար արձագանքման կենտրոն և շուտով նախատեսվում է կենտրոնի պաշտոնական բացումը:

Նախարար Ա. Երիցյանը հանձնարարեց փրկարար ծառայության կազմում հինգ և ավելի տարիների բարեխիղճ ծառայություն անցած, բարձրագույն կրթություն ունեցող ծառայողներին ներկայացնել սպայական կոչումների շնորհման համար: ՏԿԱԻ նախարարը կարևորեց փրկարար ծառայողների մասնագիտական առաջխաղացման հնարավորությունների ապահովման հարցը:

ՀՀ ՏԿԱԻ նախարարը «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանից հետաքրքրվեց սեյսմիկ տվյալների գրանցման և դեֆորմոգրաֆի աշխատանքի արդյունքների մասին` հանձնարարելով խստորեն հետևել այդ գործընթացին,  ինչպես նաև` 2016 թ.-ի ընթացքում ավարտին հասցնել սեյսմիկ ակտիվությունը գրանցող սարքավորումների մոնտաժումը: Նախարարի խոսքով` Սպիտակի 1988 թվականի աղետալի երկրաշարժի դասերը հաշվի առնելով` սեյսմիկ պաշտպանության ծառայությունը պետք է լինի ՏԿԱԻՆ ամենահզոր ծառայություններից մեկը:

Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանին նախարար Երիցյանը հանձնարարեց  ուշադրություն դարձնել որոշ տնտեսվարողների անփութության պատճառով առաջացած հրդեհների մարման ընթացքում փրկարար ծառայության կրած վնասների փոխհատուցման խնդրին:   

2015 թ. ընթացքում միավորվել են ՏԿԱԻՆ ‹‹Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» և ‹‹Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն›› ՊՈԱԿ- ները: Նախարարը դրական գնահատեց ծառայությունների միավորումը, հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել հակակարկտային կայանների գործունեությունը և հետևել, որ նոր տեղադրվող կայանները համապատասխանեն բոլոր չափանիշներին:

Տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում ՏԿԱԻ նախարարությունը իրականացնում է կանխարգելման, իրազեկման տարաբնույթ աշխատանքներ: ՏԿԱԻ նախարարը «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Պետրոսյանին հանձնարարեց հետևել տեխնիկական անվտանգության բնագավառում ծառայություններ մատուցող ոչ պետական ընկերությունների կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակին:

Կոլեգիայի նիստի ընթացքում զեկույցով հանդես եկավ նաև ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ  Վաչե Տերտերյանը: Փոխնախարարն անդրադարձավ 2015 թ.-ի ընթացքում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտներում իրականացված աշխատանքներին` շեշտելով համայնքների խոշորացման, ինչպես նաև` ապակենտրոնացման ծրագրերի կարևորությունը: Փոխնախարարի խոսքով` խոշորացվող համայնքներում կլինեն մոտ 5 միլիոն դոլարի արտաքին ներդրումներ: Տարածքային կառավարման բնագավառում Վ. Տերտերյանը կարևորեց հրատապ, ինչպես նաև մարզային զարգացման ծրագրերի իրականացումը: Առ աջին փոխնախարարը նշեց, որ տեղական ինքնակառավարման բնագավառում արձանագրված հաջողություններից է համայնքային բյուջեների կատարումը և 2015 թ. ընթացքում դրանց մուտքերի ավելացումը:

ՏԿԱԻՆ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը ներկայացրեց ծառայության տարեկան գործունեության արդյունքները: Միգրացիոն ծառայությունը ՌԴ մուտքի արգելքի հետ կապված ՌԴ դաշնային միգրացիոն ծառայություն է ուղարկել 7826 դիմում, ստացվել է 7262 պատասխան, որից  3932-ը` դրական ելքով: Դրական պատասխանների ցուցանիշը 2014 թ. համեմատ բարելավվել է, որը, ծառայության պետի խոսքով, հետևանք է նաև նախարար Ա. Երիցյանի հետևողական ջանքերի: Մասնավորապես` դրան նպաստել է 2015 թ. Մոսկվայում ՀՀ ՏԿԱԻ նախարարի հանդիպումը ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության պետ Կոնստանտին Ռո մոդանովսկու հետ: 

Իր ամփոփիչ ելույթում նախարար Ա. Երիցյանն ընդհանուր առմամբ դրական գնահատեց նախարարության 2015 թ.  գործունեությունը,  ապա ուշադրություն հրավիրեց որոշ կազմակերպչական բնույթի խնդիրների վրա և տվեց  մի շարք հանձնարարականներ: Նախարարը շնորհակալություն հայտնեց ՏԿԱԻ աշխատակիցներին` արդյունավետ աշխատանքի համար:

«Յուրաքանչյուր անձ, որը լավ է աշխատում, պետք է խրախուսվի»,- շեշտեց նախարար Երիցյանը:

ՏԿԱԻ նախարարի հրամանով` պատվոգրերով պարգևատրվեցին 2015 թ. լավագույնը ճանաչված մի շարք աշխատակիցներ, ինչպես նաև կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներ: Նախարարի մեկ այլ հրամանով` ձնաբքի մեջ հայտնված քաղաքացիներին օգնություն ցուցաբերած փրկարարները կստանան դրամական պարգևներ:

Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»