Նախարարը վստահեցնում է՝ ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսում և ռուսական ռազմաբազայում անակնկալ ստուգումները համընկել են
ОбществоՀՀ պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսում և ռուսական 102-րդ ռազմաբազայում անցկացվող ստուգումները համընկել են: Այս մասինԵՊՀ-ում դասախոսների և ուսանողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:«Բացի իրենց առջև դրված պլանայինմիջոցառումներից՝ Զինված ուժերն ունեն նաևհանկարծակի ստուգման տարրեր, այդպիսիպլան նաև մենք ունենք: Եվ մեկ օր առաջ կարծեսթե զուգադիպել է, որ մեր 5-րդ բանակայինկորպուսում և ռուսական 102-րդ ռազմաբազայումսկսվել են ստուգումներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:
ՀՀ պաշտպանության նախարարի հավաստիացմամբ` նման միջոցառումներն ունեն ունեն քաղաքական և ռազմական նշանակություն ու կարևոր են իրավիճակը վերահոսկողության տակ պահելու համար: