Ереван, 05.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Կարծում եմ՝ նախընտրական քարոզչության մեկնարկը տրված է. նախարարի պատասխանը՝ Մարուքյանին

Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը պատասխանել է կառավարությանն առընթեր կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքը քննադատողներին: Վերջին օրերին Աժ-ում տեղի ունեցած հարցուպատասխանից հետո բավականին բուռն քննարկվեց, նաև քննադատվեց հակակոռուպցիոն խորհրդի գործունեությունը։ Կառավարությանն առընթեր Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամ, արդարադատության նախարար Արփինե Հովհա ննիսյանը կարծում է, որ դեռևս մի քանի ամիս գոյություն ունեցող հակակոռուպցիոն խորհրդի գործունեությունը քննադատում են՝ աղավաղելով փաստերը։ 

Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ հասարակական ընկալումներում կան զգայուն թեմաներ, որոնք շոշափելիս սովորաբար շահեկան վիճակում հայտնվում է դրանք բարձրաձայնողը՝ ընդ որում շատ հաճախ նշանակություն չի ունենում, թե փաստերն ինչպիսին են:

«Ես հասկանում եմ, որ կոռուպցիան մեր երկրի ամենացավոտ և առանցքային նշանակության խնդիրներից է, որի պայքարում հասարակության շրջանում առկա է թերահավատություն։ Թույլ տվեք նկատել, որ դրանում մեղքի բաժին ունենք ոչ միայն մենք՝ իշխանություններս, այլև մեզ քննադատողները՝ ամեն մեկս մեր պատասխանատվության չափով։ Ընդհանրապես կարծում եմ` այս թեման հիանալի առիթ է թե’ իրական մտահոգ մարդկանց, և թե’ քաղաքական դիվիդենտների կարիք ունեցողների համար հայտնելու իրենց տեսակետը: Պետք չէ սուր ելույթներով տպավորություն ստեղծել, թե պայքարում ես կոռուպցիայի դեմ։ Հուսով եմ՝ կառավարության հարց ու պատասխանի ժամանակ հնչած հարցը մտահոգ մարդու կողմից էր հնչեցված, միևնույն ժամանակ չեմ կարող չնշել, որ թե կառավարության հետ հարցուպատասխանի, և թե դրանից հետո համացանցում նույն տրամաբանությամբ ծավալված քննադատությունների ու հեգնանքի մեջ կային ակնհայտ ապատեղեկատվություն և անտեղյակություն»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արփինե Հովհաննիսյանը՝ նշելով` թող քննադատեն, բայց մանրամասներից տեղյակ, հիմնավորված ու փաստերով։

Անդրադառնալով հարցին՝ որո՞նք էին խեղաթյուրված փաստերը, քանզի քննադատեցին, որխորհուրդը, գործելով մեկ տարի, դրա համար ստացել է խոշոր ֆինանսավորում, սակայն հստակ շոշափելի արդյունքներ, կարծես թե, չեն նշմարվում, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց.

«Ամբողջ հարցն այն է, որ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ կարծիք հնչեց, թե   հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման համար  Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ՀՀ կառավարությանը տրամադրվել է  750 հազար ԱՄՆ դոլար: Ընդ որում՝  հայտարարություն տարածելիս  հաշվի չէր առնվել այն հանգամանքը, որ ծրագիրը դեռ չէր  ստորագրվել  ՀՀ Կառավարության և  ԱՄՆ ՄԶԳ կողմից: Իրականում, ծրագիրը  Կառավարությունում ստորագրվել է ընդամենը չորս օր առաջ ՝ 2016 թվականի փետրվարի 5-ին: Ծրագրի ընդհան ուր արժեքը կազմում է 806 հազար 390 ԱՄՆ դոլար, որից 749 հազար 110 ԱՄՆ դոլարը՝ որպես ԱՄՆ ՄԶԳ կողմից ծախսերի փոխհատուցում։ Ընդ որում՝ հարկ եմ համարում նշել, որ այդ գումարն ուղղվելու է միջազգային փորձագետներ ներգրավելուն: Բացի այդ, հաշվետվության մեջ նշված քայլերն էլ համարվում են ամենահաջողվածը, և դա ընդունելու համար ցանկություն է պետք, այլապես կարելի է հեշտությամբ տեսնել այն, ինչ կա, այսինքն՝ դեռևս չստացված և չծախսված գումարներ։ Եթե հարկ կա, կարող եմ մանրամասն ներկայացնել խորհրդի ձևավորման և աշխատանքի թե՛ համառոտ, թե՛ համապարփակ ժամանակագրությո ւնն ու իրականացրած քայլերը, դրանց արձանագրած արդյունքները»,-ասաց նա։

Նախարարն ընդգծեց նաև, որ սխալ է ասել, թե խորհուրդը մեկ տարի է՝ գործունեություն է ծավալում, քանզի այն ստեղծվել է 2015 թվականի փետրվարի 19-ին, սակայն առաջին նիստը տեղի է ունեցել 2015 թ. հուլիսի 28-ին, որի ընթացքում հնչած հանձնարականներին համապատասխան երկու ամիս անց 2015 թվականի սեպտեմբերի 25-ին հաստատվել է 2015-2018 թթ. ռազմավարությունն ու միջոցառումների ծրագիրը: Ըստ նրա՝ այս 4 ամիսների ընթացքում արդեն իսկ կատարվել են աշխատանքներ:

Հարցին՝ ի՞նչ աշխատանքներ է տարել կոռուպցիայի դեմ պայքարի խուրհուրդը այդ վեց ամիսների ընթացքում, նախարարը պատասխանեց. «Իհարկե, այս մի քանի ամիսը բավականին կարճ ժամանակահատված է լիարժեք և շոշափելի արդյունքներ մատնանշելու համար, բայց դա չի նշանակում, թե ոչինչ չի արվել, և պարապ նստել ենք։ Կարող եմ նշել, օրինակ, «Հանրային ծառայության մասին» կամ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ oրենuգրքում  լրացումներ կատարելու մաuին ՀՀ օրենքի նախագծերը, որոնք  շուտով կներկայացվի ՀՀ կառավարություն, այնուհետև խորհրդարանի դատին: Սրանք մշակվող նախագծերի միայն մի մասն են, և առաջիկայում հանրության դատին կներկայացվեն ոլորտը կանոնակարգող նոր նախագծեր»,-նշեց Արփինե Հովհաննիսյանը։

Արդարադատության նախարարը հավելեց, որ յուրաքանչյուր  մարմնի գործունեությունը գնահատելիս նախևառաջ պետք է հստակեցնել այն սպասելիքները, որոնք ակնկալվում են տվյալ մարմնի ֆունկցիոնալ աշխատանքից: Նրա խոսքով՝ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաքելությունը ոչ թե ինչ-որ մարմիններին կամ անձանց պատժելն է, քանի որ դրա համար համապատասխան մարմիններ,  այլ այնպիսի օրենքների մշակումն ու մեխանիզմերի ներդնումը, որոնք ուղղված են կոռուպցիոն երևույթների նվազեցմանը և վերացմանը։

Անդրադառնալով ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, թե ինքը մարտահրավեր է նետում հակակոռուպցիոն խորհորդին՝ Արփինե Հովհաննիսյանը նկատեց. «Կարծում եմ՝ նախընտրական քարոզչության մեկնարկը տրված է, իսկ մեր աշխատանքների ու քայլերի հաջորդականության մասին մենք պարբերաբար մանրամասն կներկայացնենք հասարակությանը, դրանում թող համոզված լինեն»։

Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»