Տղամարդը բռնաբարել է երիտասարդ կնոջը, ով դիմել էր աշխատանքի համար (լուսանկար)
LifestyleՖիլադելֆիայում տղամարդը բռնաբարել է երիտասարդ աղջկան, ով արձագանքել էր գովազդների կայքում տեղադրված աշխատանքի հայտարարությանը:
42-ամյա Քևին Քորնիշը, ով «Craigslist» գովազդների կայքում աշխատանքի կեղծ հայտարարություն էր տեղադրել, բռնաբարել է աշխատանքի համար դիմած 18-ամյա աղջկան:
Կասկածյալ Քևին Քորնիշը ձերբակալվել է: Ոստիկանությունը քննություն է իրականացնում՝ հայտնաբերելու թրաֆիքինգի զոհ դարձած մոտ 50 այլ կանանց:
Տուժողը ոստիկանությանը հայտնել է, որ կարծել է, թե դիմում է տան աշխատողի աշխատանքի համար, սակայն «հարցազրույցից» հետո նրան ուղեկցորդների ծառայությունում աշխատելու պայմանագիր են ներկայացրել և ստիպել, որ ստորագրի:
Երբ աղջիկը բողոքել է և հրաժարվել ստորագրել, նրան ստիպել են հագուստը հանել և բռնաբարել են:
«Ինձ թվում էր՝ նա կսպանի ինձ: Ինձ թվում էր՝ ես երբեք տուն չեմ գնա»,- ասել է տուժողը «Action News»-ին:
Քորիշը մեղադրվել է բռնաբարության և թրաֆիքինգի մեջ:
Ոստիկանության տեսուչը «Twitter»-ի իր էջում գրել է. «Ուշադիր եղեք «Craigslist»-ում և նմանատիպ կալքերում տեղադրված գովազդների նկատմամբ»:
