«Յունիբանկի» բաժնետոմսերը ընդգրկվեցին B ցուցակում
Общество2016թ.-ի փետրվարի 10-ին «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի սովորական անվանական բաժնետոմսերը (UNIB), որոնց «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի կողմիցշնորհվել է AMUNIBS10ER5 ծածկագիրը, ցուցակվեցին և ընդգրկվեցին բաժնետոմսերի երկրորդային (B) ցուցակում: Գործընթացը հնարավորություն տալիս սկսել բանկիբաժնետոմսերի շրջանառությունը բորսայում, ինչպես նաև թույլատրվում է դրանցով հասցեական և ռեպո գործարքների կնքումը:
Հատկանշական է, որ «Յունիբանկ» ԲԲԸ-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որը բորսայում նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով իրականացրեցբաժնետոմսերի տեղաբաշխում և ցուցակեց դրանք B հարթակում: Այս հարթակում ցուցակվելու համար ընկերությունը պետք է բավարարի մի շարք պահանջների, այդթվում`բաժնետոմսերի ազատ շրջանառվող մասը պետք է կազմի նվազագույնը 10%:
Բաժնետոմսեր թողարկելու որոշումը պայմանավորված է «Յունիբանկի» զարգացման որակապես նոր մակարդակ ապահովելու և իրական ժողովրդական բանկ դառնալուռազմավարությամբ: Բանկի գործունեությունն ուղղված է բանկային ծառայությունների հասանելիության ապահովմանը բնակչության լայն շրջանակների համար և փոքր ումիջին բիզնեսի խթանմանը:
Այսօր «Յունիբանկը» ներկայացված է գլխամասային գրասենյակով, 45 մասնաճյուղերով և 50 պրոմո կետերով: Բանկը սպասարկում է ավելի քան 300 հազար հաճախորդի: