Աշխարհի ամենաներդաշնակ ամուսնական զույգը (լուսանկարներ 16+)
LifestyleՈւրուգվայցի Վիկտոր Հյու Պերալտան ու արգենտինուհի Գաբրիելա Պերալտան շատ համապատասխան և ներդաշնակ ամուսնական զույգ են: Նրանք երկուսն էլ աչքի են ընկնում իրենց սարսափազդու արտաքինով: Վիկտորն ու Գաբրիելան այնքան շատ փոփոխությունների են ենթարկել իրենց արտաքինը, որ Գինեսի ռեկորդ են սահմանել:
Նրանք երկուսն իրար հետ 50 փիրսինգ ունեն, ականջների 4 ընդլայնիչ, 11 իմպլանտ մարմնի մեջ և 5 ատամնային իմպլանտ: Նրանք անգամ իրենց լեզվի ձևն են փոխել, դաջվածքների մասին էլ չասենք: Մարդիկ կան, որ բազում զոհողությունների են գնում հանուն գեղեցկության, իսկ այս մարդիկ իրենց բնական գեղեցկությունը այլանդակելու համար ջանք ու եռանդ չեն խնայել:
Դիտեք այս մարդկանց լուսանկարները և գնահատեք Ձեր բնական գեղեցկությունը:





