Կանխում են պոռնկությունը՝ որպես հանցանք, թեպետ ոչ մի տեղ այն հանցագործություն չի համարվում
БлогԱշոտ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ասեցի մի քիչ օրենքները նայեմ։ Պոռնկությունը և մարմնավաճառությունը որպես հանցանք ոչ մի տեղ չգտա։ Միայն թրաֆիկինգի, այսինքն ստիպողաբար պոռնկությամբ զբաղվելու և երեխաների մարմնավաճառության դեպքերն են ընկնում քրեական հանցագործության տակ։ Հետևելով այս տրամաբանությանը, պատկերված են պոտենցիալ զոհեր, ոչ թե հանցագործներ։
Մոտս հարց ծագեց, լավ ոստիկանությունն այս ինչ է անում։ /Իսկ անում է սովետական պրակտիկան, այն ինչ գիտեն/։
Գտա միայն մեկ փաստաթուղթ, որը բացատրում է այս պրոֆիլակտիկ աշխատանքը։ Կառավարության կողմից հաստատված հանցագործությունների կանխման ծրագիրը, որը թեպետ ուժն արդեն կորցրել է /մինչև 2012ն էր/, այնուամենայնիվ ունի նման կետ.
«Թրաֆիքինգի, սեռական շահագործման զոհերի հոգեբանական, ինչպես նաև թմրամոլների բժշկական վերականգնման գործուն համակարգի մշակում և ներդրում»
Պարզ է, կանխում են թրաֆիկինգը։ Բայց որպես միջոցառում նշված է «թրաֆիքինգի, պոռնկության, թմրամոլության երևույթների կանխարգելում»։
Ահա և բանալին։ Կանխում են պոռնկությունը, որպես հանցանք, թեպետ ոչ մի տեղ այն հանցագործություն չի համարվում /եթե կազմակերպիչին չեն բացահայտում իհարկե, իսկ մարմնավաճառներին դիտարկում որպես թրաֆիկինգի զոհ/։
Էհ, մարդ մարդ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվեր ու մարմնավաճառների շահերը պաշտպաներ ոստիկանության անօրինական ռեյդերից։ Բայց դե մենք բարոյապաշտ հասարակություն ենք, միայն ակտիվիս «էրեխեքի» շահերն են ենթակա պաշտպանության ....