Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է խարդախության 8 դեպք
ОбществоՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 7 պատահարի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, փետրվարի 10-11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձա նագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 10-ը: Բացահայտվել է գողության 7, խարդախության 8, ավազակային հարձակման, գույքի դիտավորությամբ ոչնչացման և խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է համակարգչային հանցագործության 2 դեպք։