Եղանակների առումով իրավիճակը բարենպաստ է և ցրտահարության վտանգ չկա: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
«Ճիշտ է, Արարատյան դաշտավայրում ձյունը հալվել է, սակայն մինչև այժմ ցածր ջերմաստիճան չիգրանցվել: Ցածր ջերմային ռեժիմ նույնպես չի սպասվում, ուստի գյուղատնտեսության համար շատ բարենպաստ եղանակ է»,- ասաց Կարապետյանը: Միաժամանակ, նախարարը վաղ է համարում գնահատել՝ տարին կլինի բերքառատ, թե` ոչ: