Ինչպես հասկանալ, որ ընտրյալն իսկապես ձեր երկրորդ կեսն է
Lifestyleshabat.am-ը գրում է.
Ասում են` սերը կույր է, սակայն, ամենաթունդ սիրահարվածության դեպքում անգամ միանշանակ հնարավոր չէ հասկանալ, թե, արդյոք, ճիշտ է ձեր ընտրությունը: Այս հոդվածում կփորձենք ներկայացնել այն տարրական չափանիշները, որոնք կօգնեն ձեզ հասկանալ` արդյոք, ձեր սիրելին իսկապես ձեր երկրորդ կեսն է:
1.Վայելեք նրա ներկայությունը: Եթե ձեր համատեղ զբաղմունքից անկախ` կլինի դա սուրճ խմել, զբոսանք, որևէ հարցի քննարկում թե պարզապես առօրեական գործ, դուք վայելում եք կողակցի ներկայությունը և ներդաշնակ զգում ձեզ, ուրեմն դա այն մարդն է, որի հետ կարելի է կիսել կյանքի ուղին:
2.Ընդհանուր գաղափարներ և նպատակներ: Հակադիր բևեռները ձգում են միմյանց, սակայն հարատև հարաբերությունների ստեղծման համար այս կանոնը գրեթե չի գործում: Շատ դժվար է կիսել կյանքի ուղին մի մարդու հետ, ում նպատակներն ու գաղափարները չեն համընկնում ձեր սպասելիքների հետ:
3.Դուք միմյանց վստահում եք և օժանդակում: Երկարատև հարաբերությունների պահպանման համար պետք է սովորել վստահել միմյանց. դա նշանակում է, որ դուք պետք է վստահ լինեք, որ աղքատության, հիվանդության և այլ դժվարությունների դեպքում ձեր զուգընկերը չի լքի ձեզ:
4.Դուք երկուսդ էլ հիշում եք ձեզ համար կարևոր իրադարձությունները, ինչպես օրինակ` առաջին հանդիպումը, առաջին համբույրը, հետաքրքիր պահերը: Սա ցույց է տալիս, որ դուք դեռ սիրում եք միմյանց, քանի որ այդ թիրախային պահերը դեռ պահպանված են ձեր ուղեղում:
5.Վեճի ժամանակ վիրավորանքների բացակայություն: Եթե դուք և ձեր զուգընկերը ողբերգության չեք վերածում ծագած կոնֆլիկտները, այլ հասուն մարդկանց պես զրուցում եք և լսում միմյանց` ընդունելով սեփական սխալները, ուրեմն դրամատիկ դրվագները տեղ չունեն ձեր համատեղ կյանքում, և հարաբերությունները հավակնում են երկարատև ու ներդաշնակ լինել: