Երբ հոգիս լցվում է, խոսքս ասում եմ երգով. Արտի
LifestyleՌուսաստանաբնակ երգիչները որքան էլ իրենց կյանքի տարիներն անցկացնում են օտար հողում ու միջավայրում, միևնույն է իրենց հերթական աշխատանքը ցանկանում են ներկայացնել նաև հայաստանյան հանդիսատեսին : Արտյոմ Չլովհարյանը` Արտի բեմական անունով, բավականին երկար տարիներ զբաղվում է երաժշտական գործունեեւթյամբ ու նրան ճանաչում են թե՛ որպես ստեղնաշարային գործիք նվագող երաժիշտ , թե՛ որպես երգիչ : Հերթական նոր գործը նա նվիրել է սիրահար զույգերին. փետրվարի 14- ին տեղի կունենա տեսահոլովակի պրեմիերան : Դոնի Ռոստովում ապրող երգչի հետ զրույցում հասկացանք , որ մեր ժամանակներում ապրող հայ երիտասարդությունը հայերեն լեզվի հետ կապված որոշակի խնդիրներ ունի , այդ իսկ պատճառով նա իր նոր աշխատանքը ներկայացրել է ռուսերեն լեզվով :
- Ո՞վ է երգիդ հեղինակը :
- Ես եմ Моя невеста երգի հեղինակը : Վաղուց է , որ երգարվեստում զբաղեցնում եմ իմ տեղը ու թե՛ որպես երաժիշտ, թե՛ երգիչ միշտ ունենում եմ ասելիք և պարբերաբար ներկայացնում եմ իմ հանդիսատեսին : Նոր տեսահոլովակս նախատեսել էի նկարահանել Երևանում , գործնականի հետ համատեղ նաև կարոտս կառնեի , բայց ինչ - ինչ պատճառներով չստացվեց : Այնուամենայնիվ, երբ հոգիս լցվում է , խոսքս ասում եմ երգի տեսքով :
- Ի՞նչ երգեր ես հիմնականում կատարում և ինչ լեզվով :
- Բազմաժանր է երգացանկս : Կատարում եմ այն երգերը , որի պահանջը ունենում է տվյալ պահի հանդիսատեսը : Ցավոք, հիմնականում երգում եմ ռուսալեզու երգեր : Մայրենի լեզուն պահպանելու խնդիր կա: Ռուսաստանում ապրող ներկայիս երիտասարդ սերնդի մի մասը միայն խոսում է հայերենով , իսկ գրավոր տարբերակին ընդհանրապես չեն տիրապետում : Մեծ վախ ունեմ , որ հեռանում ենք ազգի արմատներից , առաջինը լեզուն կորցնելով : Իմ կարծիքով՝ ազգի պատկանելիության գիտակցությունը՝ թե ով ես դու , հենց լեզվից է սկսում : Ցավում եմ , որ նոր աշխատանքս հայերեն չի հնչում , բայց հույս ունեմ , որ երեխաներս կապրեն Երևանում և կխոսեն մեր մայրենիով:
- Համագործակցո՞ւմ ես տեղի հայկական համայնքի հետ :
- Այո , իհարկե : Ինչքան հնարավոր է լինում, հայերը միշտ փորձում են իրար կողքի լինել :
- Ե՞րբ է տեսահոլովակիդ պրեմիերան :
-Փետրվարի 14- ին է լինելու պրեմիերան : Այն նվիրված է սիրահարված զույգերին ու նորաստեղծ ընտանիքներին : Սրտանց ուզում եմ հայ փեսայի աչքերում միշտ սիրո փայլը անմար լինի իր հարսնացուի հանդեպ :