«Հայրեր և որդիներ» խորագրով ցուցահանդեսի բացում Մոսկվայում
КультураՄոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիրի ներքո գործող Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի թանգարանում փետրվարի 10-ին բացվել է ՌԴ վաստակավոր նկարիչ, Ռուսաստանի գեղանկարչության ակադեմիայի թղթակից անդամ Յուրի Գրիգորյանի և նրա որդու` Յուրի Գրիգորյան կրտսերի աշխատանքների համատեղ ցուցահանդեսը:«Արմենպրես»-ի հա ղորդմամբ` բացման արարողությանը ներկա է եղել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը:
«Հայրեր և որդիներ» խորագրով ցուցահանդեսին ներկայացված է ավելի քան 40 գեղանկար, այդ թվում՝ հայկական թեմատիկայով աշխատանքներ և անվանի հայերի դիմանկարներ: Ներկայումս հայր և որդի Գրիգորյանների աշխատանքները ցուցադրված են նաև Ռուսաստանի Տրետյակովի պետական պատկերասրահում, Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանում, Արևելքի ժողովուրդների մշակույթի թանգարանում և Հայաստանի ազգային պատկերասրահում: