Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է գողության 15 դեպք
ОбществоՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 3 պատահարի հետևանքով 3 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, փետրվարի 11-12-ին հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հ ասցնելու 12 դեպքից բացահայտվել է 9-ը: Բացահայտվել է գողության 15, խարդախության 6, կողոպուտի 3 և յուրացման 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 3 դեպք։