Ի՞նչ նպատակով է Իվետա Մուկուչյանը մեկնել Նյու Յորք
LifestyleBravo.am-ը գրում է.
‹‹Եվրատեսիլ 2016››-ի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանն այժմ Նյու Յորքում է եւ ամենայն հավանականությամբ ներկա կգտնվի Նյու Յորքում անցկացվող հեղինակավոր նորաձեւության շաբաթին: Ինչպես հայտնում է Wiwibloggs-ը, ‹‹մինչ Իվետան սպասեցնում է ամբողջ աշխարհին իր եվրատեսիլյանը երգը ներկայացնելու հարցում, զուգահեռաբար քայլեր է անում համաշխարհային նորաձեւության աշխարհում››:
Wiwibloggs-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Իվետա Մուկուչյանը ներկա է գտնվելու նյույորքյան նորաձեւության շաբաթվա ընթացքում անցկացվող հանդիպումների: ‹‹Մենք գիտենք, որ ինչ էլ հագնի Իվետան, տպավորիչ է լինելու, սակայն դեռեւս գաղափար չունենք, թե ինչ է նա անելու: Միգուցե ներկա գտնվի ամերիկացի դիզայներ Ռալֆ Լոռենի ցուցադրությանը, կամ շվեդական Մարկ Օ՛Պոլո բրենդի››,- հաղորդում է կայքը:
Շարունակությունը՝ այստեղ:
