Ինչպես են Վալենտինի տոնը նշում հայ երիտասարդները
LifestyleԱմեն օր սիրո տոն է. սերը մենք ենք, սերը բնությունն է, ժպիտներն են, ամեն մանրուքի մեջ էլ կարելի է սեր գտնել: Բայց ձմռան մի օր, որ տարբերվում է իր տաքությամբ, աշխարհը սեր է նշում՝ Վալենտինի տոնը: Եվ չնայած Ս. Սարգսի տոն ունենք, մենք էլ հետ չենք մնում ու Վալենտին ենք նշում:
Անգլիայում փետրվարի 14-ին չամուսնացած աղջիկները արթնանում են արևածագից առաջ, կանգնում են պատուհանի մոտ և նայում անցնող տղամարդկանց: Ըստ հավատամքի՝ իրենց տեսած առաջին իսկ տղամարդն ապագա փեսացու լինելու ամենաիրական հավակնորդն է:
Իտալիայում, որտեղ, ըստ լեգենդի, սկիզբ է առել Սուրբ Վալենտինի օրը, փետրվարի 14-ն անվանում են «քաղցր» օր: Տոնի անվանումն արդեն իսկ հուշում է, որ հիմնական նվերներն են սրտաձև կոնֆետները, թխվածքները և շոկոլադները:
Հոլանդիայում Սուրբ Վալենտինի օրը նշանակալի է հատկապես կանանց համար, ովքեր կարող են իրենց կողմից համակրած տղամարդուն ամուսնության առաջարկություն անել: Առաջարկը մերժելու դեպքում տղամարդը պետք է կնոջը նվիրի զգեստ, նախընտրելի է մետաքսե:
Դե իսկ մեր մայրաքաղաքը այդ օրը լցվում է սիրահարներով: Եթե անգամ միայնակ եք, անհնար է քայլել փողոցով, նկատել իրար գրկած զույգերի ու չսիրահարվել:
Սրճարանի ապակիներից այն կողմ սիրառատ ժպիտներ են՝ իրար նայող, աղջնակների ձեռքին սրտե փուչիկներ ու նվերներ: Զրուցելով երիտասարդների հետ, փորձեցի պարզել, թե ինչպես են այս տարի նշելու Վալենտինի տոնը:
- Ինձ համար ամեն օրը սիրո տոն է, բայց այդ օրը փորձում ենք յուրահատուկ դարձնել. կնոջս հետ թատրոն ենք գնում, հետո ես ծաղիկ եմ նվիրում նրան և վերջում քնում ենք միասին, անկեղծանում է Նարեկ Սարգսյանը:
Նառա Խաչատրյանը վրդովում է.
- Այս տարի Վալենտինի տոնը չեմ նշելու, քանի որ ընկերս գտնվում է 500 կմ հեռավորության վրա. Ղարաբաղում է ծառայում: Շատ դժվար է ընտրել Վալենտինի նվեր, հատկապես այն պարագայում, որ նա զինվոր է: Այս տարի շատ օրիգինալ բաղադրատոմս եմ գտել և անպայման պատրաստելում եմ այդ շոկոլադե թխվածքը զինվորիս համար:
Իսկ Ռաֆայել Մնացականյանի համար տոնը սպասված է:
- Ուրախանալու, սիրելու և լավ զգալու առիթներ թող շատ լինեն: Վալենտինի տոնը առիթ է, որ անակնկալ պատրաստեմ սիրելիիս, բայց թե ինչ, չեմ ասի…
Պատրաստեց Լիանա Կարապետյանը