Էրդողանն ԱՄՆ-ում կհանդիպի Հայ Առաքելական եկեղեցու Արևելյան թեմի առաջնորդի հետ
Международные новостиՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նիստին մասնակցելու նպատակով Նյու Յորք մեկնող Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպի ԱՄՆ Հայ Առաքելական եկեղեցու Արևելյան թեմի առաջնորդի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքում:
Սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 1-ը կայանալիք նիստերի ժամանակ Էրդողանին ԱՄՆ-ում կուղեկցեն Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, շրջակա միջավայրի և քաղաքաշինության հարցերով նախարար Իդրիս Գյուլունջեն, էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին, ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը:
Նյու Յորք կատարելիք այցի շրջանակում Էրդողանը մի շարք հանդիպումներ կունենա տարբեր անձանց հետ: Նա կհանդիպի նաև ԱՄՆ մուսուլմանական համայնքի և Հրեաների համաշխարհային կոնգրեսի ներկայացուցիչների հետ: