ԱՄՆ-ի Տիեզերական թանգարանն ստեղծել է «Ապոլլոն-11» տիեզերանավի վիրտուալ մոդելը
ОбществоԱՄՆ-ի Ավիացիայի եւ տիեզերագնացության պատմության թանգարանի աշխատակիցները, որը գտնվում Է Վաշինգտոնում, բոլոր ցանկացողներին հնարավորություն են ընձեռել ներսից տեսնելու մարդուն առաջին անգամ Լուսին հասցրած «Ապոլլոն-11» ամերիկյան տիեզերանավի խցիկը: Նրանք ստեղծել են նրա «Կոլումբիա» լուսնային մոդուլի եռաչափ վիրտուալ մոդելը, որը 1969 թվականի հուլիսին Երկրագնդի բնական արբանյակի մակերեւույթին վայրԷջք Է կատարել Հանգստության ծովի հարավ-արեւմտյան մասում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես լրագրողներին հայտնել Է թանգարանի ղեկավար Ալան Նիդելը, պատկերը Համացանցի թանգարանային կայքում զետեղվելու Է առաջիկա ամռանը: Այն ստեղծելու համար մասնագետները երկու շաբաթվա ընթացքում, օգտագործելով լազերային տեխնոլոգիաներ, սքանավորել են սարքի ներքին եւ արտաքին մակերեւույթները եւ մի քանի հազար լուսանկարներ արել:
Դրա շնորհիվ հաջողվել Է ներկայացնել տիեզերանավի խցիկի բոլոր մանրամասները, ընդհուպ մինչեւ ամենափոքր բաղադրիչները, որի պատերին մնացել են «Ապոլլոն-11»-ի անձնակազմի անդամների ինքնագրերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: