Այսպիսի տեսահոլովակ Հայաստանում դեռ չկա. Ջուսն՝ իր նոր տեսահոլովակի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երգչուհի Ջուսը շատ բծախնդիր ու մեծ ոգեւորությամբ պատրաստվում է իր երկար սպասված «No Fashion» տեսահոլովակի նկարահանումներին: Life.panorama.am-ին երգչուհին հայտնել է, որ նոր տեսահոլովակի ռեժիսորի հետ պատահական է ծանոթացել
«Կարծում եմ, արդեն շատերը գիտեն, որ դեռ 2012թ-ին հեռուստաընկերություններից մեկի կողմից անցկացվող մրցանակաբաշխության ժամանակ ինձ հանձնած «No Fashion» մրցանակից հետո ես խոստացել էի այդ թեմայով տեսահոլովակ նկարահանել, որն անընդհատ ձգձգվում էր: Ի վերջո, բոլորովին վերջերս համացանցով ինձ գրեց մի երիտասարդ Տիգրան Արյան անունով, ով ԱՄՆ-ում է դասավանդում ու պրոֆեսիոնալ անիմատոր է: Նա ինձ ասաց, որ ուզում է աշխատել ինձ հետ, ես էլ Տիգրանի հետ հանդիպելուց հետո որոշեցի իրեն վստահել իմ «No Fashion» երգը, որի հիման վրա նա տեսահոլովակ կնկարահանի: Տիգրանը շատ հետաքրքիր մտահղացում ունի այս տեսահոլովակիս հետ կապված, որի մասին մանրամասներ չեմ հաղորդի: Միայն նշեմ, որ Տիգրանը իսկապես բազմակողանի զարգացած մարդ է, նա անգամ կարում է այն հագուստներն ու ատրիբուտները, որոնցով պետք է ներկայանան հերոսներն ու այդ թվում եւ ես: Ուղղակի ապշած եմ նրա շնորհքով, հիանում եմ նրա մտքերով»,- պատմեց Ջուսը:
Շարունակությունը՝ այստեղ: