Մաշկի տարբեր գույն ունեցող երկվորյակ քույրերը համացանցի հիթն են դարձել
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
10-ամսական Անայա եւ Միլա քույրիկները համացանցի հիթն են դարձել։ Վերջին մի քանի օրերի ընթացքում նրանց մասին են գրում ամերիկյան ամենահայտնի պարբերականները։ Պատճառը երեխաների մաշկի տարբեր գույներն են, քանի որ երեխաներից մեկը նման է սպիտակամաշկ մայրիկին, իսկ մյուսը՝ հայրիկին։

«Կայլը խառնուրդ է, իսկ ես սպիտակամաշկ եմ։ Մեր ընկերները ծիծաղում եւ ասում էին. «Ի՞նչ եք անելու, եթե երեխաներից մեկը՝ ավելի մուգ, իսկ մյուսն ավելի բաց մաշկ ունենա»։ Երեխաների ծննդից երկու շաբաթ անց պարզվեց, որ Միլան իր մաշկի եւ աչքերի գույնով նման է հայրիկին, իսկ Անայան՝ ինձ»,- նշել է երեխաների մայր Հաննա Յարկերը՝ ավելացնելով, որ ամեն անգամ սուպերմարկետ գնալիս բոլորն իրենց կանգնեցում եւ հարցնում են՝ արդյոք երեխաներն իսկապես երկվորյակ են։

Նշենք, որ այս երեւույթը հատուկ է այն երկվորյակներին, որոնք ձեւավորվում են երկու ձվաբջիջներից՝ բեղմնավորված տարբեր սերմնաբջիջներով։ Եվ ըստ BBC-ի ուսումնասիրության՝ խառնուրդ ծնողներից ծնված 500-ից երկվորյակներից 1-ը մաշկի տարբեր գույներ են ունենում։
Պատրաստեց՝ Յանա