ԵԱՏՄ-ի երկրները պատրաստվում են գազի գծով փոխհաշվարկներն իրականացնել ազգային արժույթով
ЭкономикаԵվրասիական տնտեսական միության երկրները ԵԱՏՄ-ի գազի ընդհանուր շուկայի ձեւավորման հայեցակարգի շրջանակներում ուսումնասիրում են ազգային արժույթով փոխհաշվարկների հարցը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Էներգետիկայի եւ ենթակառու ցվածքի նախարար Դանիլ Իբրաեւը:
«Այդ հայեցակարգի շրջանակներում պլանավորվում Է քննարկել ազգային արժույթների կիրառումը փոխհաշվարկներ կատարելիս»,- հայտարարել Է Իբրաեւը լրագրողներին:
Փետրվարի 12-ին Մոսկվայում կայացել Է ԵԱՏՀ-ի խորհրդի նիստը: Դրա արդյունքում խորհրդի ղեկավար, Ղազախստանի առաջին փոխվարչապետ Բակիտժան Սագինտաեւը լրագրողներին հայտնել Է, որ հայեցակարգին հավանություն Է տրվել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: