Ընդմիշտ հեռացրեք անցանկալի մազերը տնային պայմաններում՝ առանց որևէ քիմիական նյութերի կամ ցավի
LifestyleShabat.am-ը գրում է.
Եթե ցանկանում եք ազատվել դեմքի անցանկալի մազերից, դրա համար կան շատ մեթոդներ, սակայն այդ մեթոդները, ինչպիսիք են Elos էպիլյացիան, լազերային և ֆոտո էպիլյացիան, չափազանց թանկ են:
Բարեբախտաբար, կան ավանդական մեթոդներ՝ դեմքի մազերը տան պայմաններով էպիլյացիա անելու համար, որոնք ավելի էժան են, բայց և արդյունավետ։
Ահա որոշ ժողովրդական միջոցներ՝ Ձեր դեմքի մազերը տանը բնական ճանապարհով հեռացնելու համար:
Տնական միջոցներից մեկը սննդային սոդան է։
Դուք պետք է անեք այս գործընթացը քնելուց առաջ:
200 մլ եռացող ջրի մեջ ավելացնեք 1 ճաշի գդալ սոդա: Լավ խառնեք բաղադրիչները և թողեք սառչի: Մի փոքր բաբակե կտոր թրջեք հեղուկի մեջ, մի փոքր քմեք և դրեք խնդրահարույց հատվածներում և թողեք ողջ գիշեր։ Առավոտյան հեռացրեք և քսեք սնուցող քսուկ։ Դեմքի մազերը կսկսեն անհետանալ արդեն 2-3 պրոցեդուրայից հետո։
Ժողովրդական մյուս միջոցը յոդն է
Ձեզ անհրաժեշտ է․
— 40 մլ 70% ալկոհոլի
— 1.5 մլ ամոնիակ
— 2 մլ յոդ
— 10 մլ հնդյուղ (գերչակի յուղ)
— 10% հիդրօքսիդ
Խառնել բոլոր բաղադրիչներ՝ մինչև համասեռ զանգված ստանալը: Այս խառնուրդը պետք է քսել խնդրահարույց տարածքներին առավոտյան և երեկոյան:
Մի քանի օր հետո մազերը կսկսեն թափվել։
Եղինջի յուղը մյուս ժողովրդական միջոցն է, որը նվազեցնում կամ վերացնում է դեմքի մազերը
Սա հայտնի և արդյունավետ միջոց է: Այն օգտագործվում էին 17-րդ դարի գեղեցկուհիները։
Այն պատրաստելու համար անհրաժեշտ է 3 ճաշի գդալ եղինջի յուղ, ավելացնում ենք 100 մլ ցանկացած բուսական յուղ։ Թողնում եք երկու շաբաթ մի տաք տեղում: Այնուհետև, անցկացրեք այն քամիչի միջով և լցրեք ապակե տարայի մեջ, փակեք կափարիչը։
Ամեն գիշեր, մի փոքր բամբակյա կտոր թրջեք ստացված յուղի մեջ, դրեք խնդրահարույց կետերում և թողեք այն կես ժամ:
Հետո լվացեք դեմքը գոլ ջրով և օճառով:
Կրկնել բուժում, քանի դեռ չեք վերացրել մազերը։
Սխտորը՝ դեմքի մազերը հեռացնելու համար
Թարմ սխտորի հյութը քսեք խնդրահարույց ոլորտներին օրական մի քանի անգամ։
Որպեսզի հասնեք ցանկալի արդյունքին, թողեք սխտորի հյութը դեմքին կես ժամ:
Այնուհետև, լվացեք դեմքը տաք ջրով և քսեք սերուցք: