Ռիհանան Նյու Յորքում ցուցադրել է իր դեբյուտային հավաքածուն (լուսանկարներ)
LifestyleԱմերիկյան հայտնի r’n’b երգչուհի Ռիհանան Նյու Յորքում մեկնարկած Նորաձևության շաբաթվա շրջանակներում ներկայացրել է իր դեբյուտային հավաքածուն:
Ինչպես հայտնում է Tatler-ը, հատուկ Puma-ի համար ստեղծված հավաքածուն ստեղծվել է գրանժի լավագույն ավանդույթների համաձայն:
Ցուցադրությանը մասնակցել են ներկայիս լավագույն մոդելներից 2-ը` Բելա և Ջիջի Հադիդները, իսկ հանդիսատեսի շարքում եղել են Աննա Վինտուրն ու Նաոմի Քեմփբելը:





