Պարզ միջոց, որը խթանում է վարսերի աճը
LifestyleWnews.am-ը գրում է.
Փարթամ ու գեղեցիկ վարսերի մասին շատերն են երազում։Դրանք արտաքինին թարմություն ու հմայք են հաղորդում։ Wnews.am-ի առաջարկած պարզ բաղադրատոմսը կխթանի ձեր վարսերի աճն ու դրանց փարթամ տեսք կհաղորդի։
Ձեզ անհրաժեշտ է
2 բանան
1 ձվի դեղնուց
1 թեյի գդալ կիտրոնի հյութ
1. Խառնեք բոլոր բաղադրիչները եւ քսեք վարսերին։
2. Փաթաթեք վարսերը պոլիեթիլային տոպրակի մեջ, վրայից սրբիչ փաթաթեք կամ գլխարկ դրեք։
3. Կես ժամ անց կարելի է լվանալ :
Դիմակ վարսերի վերականգնման համար
Ձեզ անհրաժեշտ է.
1 բաժակ նարնջի հյութ
1 բաժակ կեֆիր
Խառնեք բաղադրատոմսերն ու քսեք վարսերին, որից հետո, ինչպես առաջին դիմակի դեպքում, փաթաթեք եւ թողեք երեսուն րոպե։
Եթե այս դիմակներից օգտվեք շաբաթական երկու անգամ, վստահաբար կզգաք, թե ինչպես են վարսերն արագ երկարում ու փարթամ տեսք ստանում։
