Իվետա Մուկուչյանը՝ Նյու Յորքի փողոցներում
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Հայտնի երգչուհի, Եվրատեսիլ 2016-ի հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանը այս օրերին Նյու Յորքում է։ Երեկ երգչուհին որոշել է զբոսնել քաղաքի փողոցներով եւ հիանալ տեսարաժան վայրերով։

«Շնորհակալ եմ, Ռալֆ Լոուրեն, իմ նյույորքյան ճանապարհորդությունը անմոռանալի դարձնելու համար»,- Instagram-ում գրել է երգչուհին։
Իսկ ավելի վաղ Իվետան ներկա է եղել աշխարհահռչակ դիզայներ Ռալֆ Լոուրենի Polo Ralph Lauren հագուստի ապրանքանիշի ցուցադրությանը։


Իվետան հավաքածուի հագուստներով հիանալուց բացի, հասցրել է նաեւ լուսանկարվել հանրահայտ երգչուհի Սիարայի հետ։

Պատրաստեց՝ Յանա