Երևանում 2016-ին կվերականգնվի 330 լուսակետ
ОбществоՄայրաքաղաքի վարչական շրջաններում 2016 թվականին կշարունակվեն արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման և վերականգնման աշխատանքները:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Երքաղլույս» ՓԲ ընկերությունը մայրաքաղաքի փողոցներում և բակերում նախատեսել է վերականգնե լ թվով 330 լուսակետ: Ցանկն ընտրվել է առաջնահերթության կարգով և համաձայնեցվել մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերի հետ: Առանձին աշխատանքներ կիրականացվեն նաև վարչական շրջանների ծրագրերով: