ԿԲ խորհուրդը նիստ է գումարել
ЭкономикаԿենտրոնական բանկի խորհուրդը փետրվարի 16-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է «Ներդրումային ֆոնդերի միացմանը նախնական համաձայնություն տրամադրելու, միացման մասին տեղեկությունները տրամադրելու և հրապարակելու կարգը» կանոնակարգ 10/28-ը:
Ինչպես տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, խորհուրդը «ՄԱՆԻՏՈՒՆ» («MONEYTUN») առանց հաշվի բացման արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգը ներառել է վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում, «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ-ին թույլատրել մասնակցել «ՄԱՆԻՏՈՒՆ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում, «ՎԱՐԴ ԳՐԻԳ» ՍՊԸ-ին տրամադրել գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա, վերաձևակերպել «ԳԵՎԱՍԱՐ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ գրավատան կազմակերպման թիվ ԳԳ- Ե 222 լիցենզիան: Ուժը կորցրած է ճանաչվել Ա/Ձ Հայկ Զոհրաբյանի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 136 լիցենզիան: