Ադրբեջանն անցած գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է 800 կրակոց. ԼՂՀ ՊՆ
ОбществоՂարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում փետրվարի 16-ին և լույս 17-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 800 կրակոց:
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ իրադրությանը` խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: