Լուսինե Թովմասյանը՝ Վահան Խաչատրյանի նոր հավաքածուի զգեստներով
LifestyleՀայտնի մոդել Լուսինե Թովմասյանը Instagram-ում հրապարակել է նոր լուսանկարներ, որոնցում Լուսինեն ներկայացրել է հայ հայտնի դիզայներ Վահան Խաչատրյանի աշուն-ձմեռ 2016/17 գունեղ հավաքածուի զգեստներից:


Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին Ուկրաինայի մայրաքաղաքում կայացել է Mercedes Benz Kiev Fashion Days միջոցառումը, որին մասնակցել եւ իր նոր՝ աշուն-ձմեռ 2016/17 գունեղ հավաքածուն է ներկայացել Վահան Խաչատրյանը: Նոր հավաքածուի ստեղծման գործում Վահանի համար ներշնչանքի աղբյուր են դարձել պապի՝ Սուրեն Ստեփանյանի կտավները:


