Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է գողության 11 դեպք
ОбществоՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 7 պատահարի հետևանքով 2 մարդ է զոհվել, 9-ն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, փ ետրվարի 16-17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 10-ը: Բացահայտվել է գողության 11, խարդախության 5, յուրացման 2, ավտոմեքենա փախցնելու և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։