ԱՄՆ դեսպանատան մոտ մեքենա է բախվել ծառին
ОбществоՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 17-ին` ժամը 05.37-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, ավտոմեքենայից ծուխ է նկատվում: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հա շվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի 34 AS 461 պետհամարանիշի (վարորդ՝ Ս. Խ., ծնված 1987թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և փակել են ավտոմեքենայի գազի փականը: