Ադրրբեջանում 11-ամյա տղան կախվել է ծառից
ОбществоԱդրբեջանի Ջալիլաբադի շրջանի Գյուլմամեդլի գյուղում անչափահասի ինքնասպանության փաստ է գրանցվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով report.az լրատվական կայքը, գյուղի 11-ամյա բնակիչ Սաբիր Նուրին իրենց տան բակում ծառից կախվել է: Փաստի առնչությամբ հետաքննություն է տարվում:
Հունվարի 12-ին Ադրբեջանի Բեյլագանի շրջանում կախվելով ինքնասպանություն էր գործել 11-ամյա դպրոցական Գարա Աղաեւը:
APA լրատվական գործակալությունը հայտնել է, որ նման դեպք տեղի է ունեցել նաեւ Բարդայի շրջանում: Սեփական տանը կախվելով ինքնասպանություն է գործել 16-ամյա Այթաջ Սուրխայլըն: Անչափահասների ինքնասպանության դիմելու պատճառները հայտնի չեն:
Ադրբեջանում 2016 թվականի սկզբից մինչ օրս արդեն 54ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, որից 3-ըանչափահասներ են: Ինքնասպանության դիմած անձանցից 6-ը կյանքին վերջ են տվել ինքնահրկիզմամբ:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2016 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում մայրասպանության 1, հարազատների՝ միմյանց սպանության 9, ամուսինների՝ միմյանց սպանության 3 եւ զավակի սպանության 1 դեպք է տեղի ունեցել: