ԱՆ քրեակատարողական վարչության թեժ գծով 2016թ. ստացվել է 64 զանգ
ОбществоՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Թեժ գիծ» ծառայության միջոցով 2014թ. սեպտեմբերի 30-ից 2016թ. փետրվարի 17-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 907 զանգ, որոնցից 1-ով իրականացվել է ծառայողական քննություն, 163-ով` ուսումնասիրություններ, որից 2-ով կազմվել են ուսումնասիրության նյութեր, իսկ 743-ը եղել են տեղեկատվական բնույթի:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, 2016թ. հունվարի 1-ից փետրվարի 17-ն ընկած ժամանակահատվածում «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվել է 64 զանգ, որոնցից 12-ով կատարվել են ուսումնասիրություններ, իսկ 52-ը եղել են տեղեկատվական բնույթի: