Պաշտպանության նախարարը հանձնարարել է լուծումներ տալ քաղաքացիների դիմում- խնդրանքներին
ОбществоՔաղաքացիների ամենամսյա ընդունելության շրջանակում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 17-ին ընդունել է նախապես ցուցակագրված մի խումբ քաղաքացիների:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընդունելությանը մասնակցող ազատամարտիկների, զինծառայողների ընտանիքների անդամների, զոհվածների հարազատների՝ պաշտպանության նախարարին ուղղված դիմումներն ու հարցերը բազմաբնույթ էին և առավելապես վերաբերում էին սոցիալական ոլորտներին:
Ծանոթանալով ընդունելությանը մասնակցող քաղաքացիների խնդիրներին և նրանց դիմումներին, ինչպես նաև լսելով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների պարզաբանումներն ու դիտարկումները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնարարել է քննարկել և համապատասխան լուծումներ տալ դիմում-խնդրանքներին: Բարձրաձայնված հարցերի որոշ մասին էլ հենց տեղում է տրվել դրական ընթացք: