ՀՀ սոցիալական ոլորտի բարեփոխումների համար ԱՄՆ ՄԶԳ-ն հատկացրել է է 1 մլն 847 հազար դոլար
ОбществоՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության արտաբյուջետային միջոցների ծախսերի նախահաշիվը, որի նպատակն է ապահովել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ ՀՀ-ում երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխումների իրականացումը:
Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 18-ի նիստի օրակարգում:
«Սոցիալական ոլորտի բարեփոխումների» ծրագրով ԱՄՆ ՄԶԳ_ն հատկացրել է 1 մլն 847 հազար դոլար:
Ծրագրի նպատակն է` ՀՀ երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխումների իրականացման բարելավումը, ինչի արդյունքում կստեղծվեն այլընտրանքային համայնքային ծառայություններ թիրախային հաստատություններից դուրս բերված երեխաների համար: Ծրագիրն ուղղված է նաև ինտեգրված սոցիալական ծառայությունների հզորացմանը: Մասնավորապես, կիրականացվեն սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման և մոբիլիզացման միջոցառումներ՝ ինստիտուցիոնալ համակարգի զարգացմամբ, կստեղծվեն սոցիալական ծառայությունների ինտեգրված կենտրոններ, կիրականացվեն ինտեգրված սոցիալական ծառայությունների վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումների համար ինստիտուցիոնալ կարողությունների մշակման աշխատանքներ և կբարելավեն ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի համար իրավական և կարգավորիչ հիմունքները: