Աշխարհում սկսված ճգնաժամերը մարտահրավեր են Արցախի հիմնախնդրի խաղաղ լուծման համար. Սերյան Օհանյան
ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը սեպտեմբերի 20-ին ընդունեց Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովի մասնակիցներին`նրանց ներկայացնելով Հայոց բանակի մարտունակության բարձրացման և նախարարության կատարած աշխատանքները: «Դարեր ի վեր հայ ժողովուրդը փափագել է ունենալ հայկական բանակ: Այսօր այդ բանակն ապահովում է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը: Յուրաքանչյուր նման միջոցառում յուահատուկ հաշվետվություն է անցած ժամանակահատվածների կատարված աշխատանքների: Հատկանշական է, որ Հայաստան-Սփյուռք համաժողովներն անցկացվում են Անկախության տոնի նախօրեին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Սերյան Օհանյանը:
Նախարարի խոսքով` լուրջ ուշադրություն է դարձվում այն կարևոր հարցերին, որոնք առանձնահատուկ լուծում են պահանջում մեր ժամանակահատվածում: Այդ խնդիրներից է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը, որի շրջանակներում ողջ հայությունը ներդաշնակել է իր ջանքերը: Միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը բավական լուրջ աշխատանքներ իրականացնում: Եվ, Օհանյանի կարծիքով` Հայաստան-Սփյուռք միասնական ջանքերի հեռանկարում պետք է տեսնել այդ խնդիրների վերջնական լուծումը:
«Վերջին շրջանում հայ ժողովուրդը վերապրում է 1915 թվականի ողբերգության տարբեր դրվագներն` ամեն օր սարսուռով կարդալով իսլամական արմատակնների կողմից Իրաքում ապրող եզդիների նկատմամբ իրականացնող ցեղասպանական գործողությունների մասին: Ցեղասպանություն տեսած հայությունն ու Հայաստանը սատարում են եզդի ժողովրդին և Իրաքում կատարվող իրադարձությունները համարում յուրաքանչյուրիս ցավը: Եթե մենք համախմբված ենք` կարող ենք հասնել հաղթանակների ամենուր»,- նկատեց նախարարը` հավելելով, աշխարհի տարբեր հատվածներում բռնկված ճգնաժամերը մարտահրավե ր են Արցախի հիմնախնդրի վերջնական խաղաղ լուծման համար:
«Բաքուն որդեգրել է աշխարհում և Հարավային Կովկասի մերձակա տարածաշրջանում ցանկացած անկայունության դեպքում լարվածության սրացման մարտավարությանը` ունենալով նաև որոշ պետությունների աջակցությունը»,- շեշտեց նախարարը` նշելով, որ 2014 թվականը մեր զինված ուժերի համար լարված տարի էր:
Անդրադառնալով հունիս-օգոստոսյան ադրբեջանական աննախադեպ արկածախնդրությանը` նախարը ևս մեկ անգամ ընդգծեց, որ հայկական բանակն, ինչպես Արցախյան գոյապայքարի ժամանակ, այս անգամ նույնպես իր առջև դրած խնդիրը գերազանց կատարեց: «Մեր հրամանատարների հմուտ ղեկավարության, մարտավարական տարբեր հնարամտությունների, ինչպես մեր երիտասարդ զինվորների անձնուրացության շնորհիվ մեր բանակն իր առջև դրված քննությունը գերազանց հանձնեց: Ժողովրդի աջակցության պայմաններում և նաև պատերազմի բովով անցած ազատամարտիկների, երկրապահների հետ մենք կարողացանք հե տ շպրտել հակառակորդի դիվերսիոն բոլոր գործողությունները, արժանի հակահարված տալ և պատժելու միջոցով զսպման մեխանիզմներ ստեղծել»,- հայտարարեց Օհանյանը: