«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 2016-ին կազմակերպվել է 18 կինոդիտում-քննարկում
ОбществоՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հունվարի 1-ից մինչև օրս սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ կազմակերպել է 18 կինոդիտում-քննարկում, որին մասնակցել են 70 դատապարտյալներ, այդ թվում նաև ցմահ ազատազրկման դատապարտվածներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում օրերս կազմակերպվել է նաև շախմատի ներհիմնարկային մրցաշար այնտեղ գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ հանդիսացող կալանավորված անձանց միջև: Մրցաշարի հաղթող է ճանաչվել Կոմանդատ Մամադի Մուհամադը, 2-րդ տեղն զբաղեցրել է Մ. Ա. Շահզաման, իսկ 3-րդ տեղում Ռ. Ռ. Ջաֆար Մոհամադալին է:
Հաղթողները պարգևատրվել են շնորհակալագրերով: