«Անցյալի ապագա». Տերյան մշակութային կենտրոնի նոր հավաքածուն՝ հայկական գորգերի թանգարանային նմուշների նախշերի ու ատրիբուտների հիման վրա
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Փետրվարի 19-ին՝ ժամը 19:00-ին, Մեգեյան կարպետի ցուցասրահը, որը գտնվում է Մադոյան 9 հասցեում, հրավիրում է դիտելու Տերյան մշակութային կենտրոնի նոր, առօրյա հագուստների հավաքածուն: Ցուցահանդեսը կրում է «Անցյալի ապագա» խորագիրը, սա Մեգեյան կարպետ ցուցասրահիի հետ համատեղ աշխատանք է: Տերյան մշակութային կենտրոնն ու Մեգեյան կարպետն այս հավաքածուում կիրառել են հայկական գորգերի թանգարանային նմուշների նախշեր ու ատրիբուտներ. Այս մասին Life.panorama.am-ին հայտնել է Տերյան մշակութային կենտրոնի մենեջեր Մարիամ Վարդանյանը:
«Տերյան մշակութային կենտրոնը զբաղվում է հայկական մշակությի պահպանմամբ եւ քարոզչությամբ: Նախկինում մենք ստեղծել ենք հայկական տարազներ, տարազային էլեմենտներով ոճավորված հագուստներ, իսկ այս անգամ ստեղծել ենք առօրյա հագուստ՝ թանգարանային նմուշի գորգերի նախշերի հիման վրա: Մեծ սիրով փետրվարի 19-ին կսպասենք մեր հյուրերին, ովքեր հնարավորություն կունենան տեսնելու մեր նոր հավաքածուն»,- նշեց Մարիամ Վարդանյանը:

Տերյան մշակութային կենտրոնի՝ մինչ այս իրականացրած գործունեությունը բավականին բարձր է գնահատվել. «12 տարի է, ինչ մենք գործում ենք, իսկ վերջին չորս տարիներին մենք շատ մեծ պրոպագանդայով ենք զբաղվում ու բավականին մեծ տարածում ունենք: Ուրախ ենք, որ հայկական էլեմենտներով տեսահոլովակներ նկարահանելիս կամ համերգներ պատրաստելիս մեր արտիստները մեծ մասամբ հենց մեզ են դիմում, մենք էլ սիրով համագործակցում ենք նրանց հետ: Մենք շատ հայտնի ենք նաեւ արտերկրում ապրող հայ համայնքների շրջանում, քանի որ տարբեր երկրներից պարբերաբար ցուցահանդես ունենալու հրավերներ ենք ստանում: Այս պահին էլ կան մի շարք հրավերներ, որոնք շուտով կյանքի կկոչվեն»,- պատմեց մենեջերը:
Շարունակությունը՝ այստեղ: