Երևանի քաղաքապետարանի թեժ գծերով ստացված հեռախոսազանգերն ուշադրության կենտրոնում են
ОбществоԵրևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով փետրվարի 8-14-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 202 հեռախոսազանգ:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շաբաթվա սկզբի տվյալներով, դրանցից 174-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 28 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 63 հեռախոսազանգ, որոնցից 56-ին լուծում է տրվել, իսկ 7-ի դեպքում աշխատանքներն ընթացքի մեջ են: