Այս երկվորյակ քույրերը հղիացան և այժմ գիտեն, թե որքան անկանխատեսելի է բնությունը… (լուսանկարներ, տեսանյութ)
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Ըստ հետազոտության արդյունքների, հղիների 2%-ն է լույս աշխարհ բերում միձվանի երկվորյակ: Ի զարմանս շատերի՝ դա ոչ մի կերպ կապված չէ գենետիկայի կամ նախկինում ընտանիքում նման դեպք լինելու հետ, այնպես որ, գուշակել, կանխատեսել, որ կինը կունենա նման երկվորյակ, տեսականորեն անհնար է:
Ահա, թե ինչու է Blog.1in.am-ի ներկայացրած այս ընտանիքի պատմությունը զարմացրել նման դեպքերով հետաքրքրված բժիշկներին և գիտնականներին:
Սա Կրիստիանի և իր քույրիկի՝ Ջենի, մանկական լուսանկարն է. Նրանք միձվանի երկվորյակ են:
Բոլորն ապշել էին, երբ Կրիստիանը հղիացավ և իմացավ, որ նա միձվանի երկվորյակի մայր է դառնալու. Այնպես, ինչպես իր հարազատ մայրիկը:
9 ամիս անց ընտանիքին ևս մեկ անկնկալ էր սպասվում: Կրիստիանը լույս աշխարհ բերեց երկու հիանալի աղջիկների հղիության 36-րդ շաբաթում: Հենց այդ ժամանակ էլ պարզ դարձավ, որ Ջենը հղի է… Նա էլ էր սպասում միձվանի երկվորյակի: Ուղղակի անհավանական է, բայց Կրիստիանի քույրը նույնպես ծննդաբերեց հղիության 36-րդ շաբաթում, նա երկու տղա ունեցավ:
Սա ուղղակի շատ հազվադեպ դեպք է. երբ մեկ ընտանիքում միձվանի կին-երկվորյակները լույս աշխարհ են բերում նման երկվորյակների, նման դեպքեր 0,02%-ից քիչ են լինում: Եվ այս ընտանիքն իրոք զարմացնում է:
Կրիստիանի առաջին երեխան տղա է, նա երկվորյակներից մեծ է 3 տարով, իսկ նրա քույրը՝ նրանից մեկ տարի անց աղջիկ է ունեցել: Քույրերը, կարծես հայելային արտացոլումով, կրկնում են միմյանց կյանքի իրադարձությունները: Այս տեսանյությում Կրիստիանը ցույց է տալիս իր հիանալի ընտանիքը:
Մայր բնությունը երբեմն անհավանական անակնկալներ է մատուցում:



