7 անօգուտ, բայց տարածված «առողջարար սովորություններ», որոնք պետք է դադարեցնել (լուսանկարներ)
LifestyleՇատ հաճախ առողջ ապրելակերպի անվան տակ մենք անում ենք բաներ, որոնք բոլորովին անօգուտ են, իսկ երբեմն էլ նույնիսկ վնասակար:
Orer.am-ը Ձեզ է ներկայացնում 7 անօգուտ առողջարար սովորություն, որոնցից արժե օր առաջ ձերբազատվել:
1) Ախտահանիչ միջոցներ ձեռքերի համար

Ձեռքերի ախտահարման նպատակով ստեղծված հեղուկների մեջ առկա քիմիական տարրերը որոշակի վնաս կարող են հասցնել մաշկին: Ձեռքերը լվանալու համար ավելի լավ է օգտագործել սովորական օճառ:
2) Միկրոալիքային վառարանում պատրաստված ուտելիք

Թեպետ և այս միջոցը նույնպես վտանգավար է, սակայն դրա վտանգի գործոնը առավել քիչ է, քան այլ տեսակի վառարաններինը:
3) Պահել շունչը, երբ դիմացինդ փռշտում է

Շունչը պահելը անօգուտ է, քանի որ մարդու փռշտալու արագությունը հասնում է 4,5 մ/վ:
4) Վիտամինների և մուլտի-վիտամինների ընդունում

Երկար տարիներ մասնագետնները այդպես էլ չեն կարողացել գտնել հավելյալ վիտամինների ազդեցության օգտակարությունը: Դրանց փոխարեն կարելի է պարզապես շատ մրգեր ուտել:
5) Զուգարանակոնքերի վրա առկա վիրուսներից զգուշանալը

Որպես կանոն վիրուսները չեն ապրում անկենդան մարմինների վրա, իսկ բակտերիաներից Ձեզ կպաշտպանի Ձեր իս սեփական պաշտպանիչ միկրոֆլորան:
6) Աշխատել՝ ոտքի կանգնած վիճակում

Ընդունված է համարել, որ երկար նստելը վնասակար է, հետևաբար ավելի լավ է, որպեսզի կանգնած վիճակով աշխատել, սակայն անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ դրանց միջև գրեթե տարբերություն չկա:
7) Հացից հրաժարվելը իբրև չգիրանալու պատճառ

Իրականում սովորական հացի օգտագործումը կարող է գիրանալու պատճառ դառնալ մարդկանց բավական նվազ շրջանի մոտ:
Պատրաստեց Անդրանիկ Ջալալյանը