Ահա, թե ինչ նվիրեց այս խանդոտ աղջիկը իր սիրելիին Սբ. Վալենտինի օրը (լուսանկարներ)
LifestyleՈրոշ աղջիկների անհիմն խանդը երբեմն իր գագաթնակետին է հասնում և խեղճ տղաներին դնում անհարմար, երբեմն էլ` հիմար դրության մեջ։ Օրինակ, այս աղջիկը սուրբ Վալենտինի օրը իր ընկերոջ շապիկ նվիրեց` իր նկարով։
Այժմ ոչ մի ուրիշ աղջիկ տղային չի մոտենա մի քանի մետր հեռավորությունից։ Եթե իհարկե նրա տեսողության հետ ամեն ինչ կարգին է։ Բանն այն է, որ բացի իր լուսանկարից, աղջիկը նաև գրություն էր գրել շապիկի վրա։
Թարգմանաբար այն հնչում է այսպես. «Եթե դու կարող ես կարդալ այս գրությունը, ապա դու չափից շատ ես մոտեցել։ Ես ընկերուհի ունեմ»։
Տղայի դեմքի արտահայտությունն անգին է…
Ահա ևս մի նմանատիպ դեպք։ Այս անգամ տղան, առանց ընկերուհու ուղեկցության, մեկնել էր Իբիցա։ Ընիերուհին չկար, բայց կար նրա հեղինակած շապիկը` հետևյալ գրությամբ.
«Ես սիրում եմ իմ ընկերուհուն` Էբբիին և ատում եմ Իբիցայի մնացած բոլոր աղջիկներին։ Խնդրում եմ, ինձնից հեռու մնացեք»։
Այո, եթե նույնիսկ ոչ ոք չհամարձակվի տղաներին անհարմար դրության մեջ դնել, նրանց ընկերուհիները դա կանեն բոլորի փոխարեն։
Սիրեք, հարգեք, վստահեք ձեր կողակցին…, մի օր կհասկանաք, որ չափից շատ խանդելու պատճառով բաց եք թողել իսկապես սիրելու հնարավորությունը։

