Մայրաքաղաքի դպրոցականները գրքեր են նվիրել Տարոն Մարգարյանին
ОбществоԳիրք նվիրելու օրվա առիթով մայրաքաղաքի դպրոցների աշակերտներն այցելել են Երևանի քաղաքապետարան և օրվա խորհրդի շրջանակում գրքեր նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով աշակերտներին՝ Երևանի քաղաքապետն էլ, շնորհակալություն հայտնելով հաճելի անակնկալի համար, նաև գոհունակությամբ արձանագրել է, որ ի պատիվ երեխաների ծնողների և ուսուցիչների, այսօր ունենք հայեցի ու հայրենասեր դաստիարակված սերունդ:
Հյուրընկալ տանտիրոջ իրավունքով Տարոն Մարգարյանն իր հերթին երեխաներին է նվիրել Երևանի մասին պատմող պատկերազարդ ալբոմներ և մաղթել նրանց նորանոր հաջողություններ ուսման մեջ:
Քաղաքապետարան այցելած դպրոցականները գրքեր են նվիրել նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանին, քաղաքապետի տեղակալներին: Աշակերտները նույն առաքելությամբ հանդիպել են նաև ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ: