Սաֆարովին պետք է գլխատել. երիտասարդները ՝ Գուրգեն Մարգարյանի սպանության մասին
Общество2004 թվականի փետրվարին ՀՀ ԶՈւ զինծառայող Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում մասնակցում էր ՆԱՏՕ-ի «գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրին։ Փետրվարի 19 ի վաղ առավոտյան ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել է Մարգարյանին՝ հասցնելով կացնի 16 հարված: Այժմ Ռամիլ Սաֆարովը ազատության մեջ է եւ իր կյանքն է վայելում մարդասպաններին հերոսացվող իր երկրում:
Թեմայի շուրջ Orer.am-ը հարցում է անցկացրել երեւանաբնակ երիտասարդների շրջանում:
Լիլիթ Սահակյան 23 տարեկան- Խստագույնս դատապարտում եմ որեւէ անձի նկատմամբ բռնություն գործադրելը: Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելը խոսում է մեկ բանի մասին, որ Հունգարիան իրավական պետություն չէ, այլ ծախված ու անպիտան: Իսկ Ադրբեջանի մասին անգամ խոսել չեմ ուզում, դա մի բռնապետական երկիր է, որտեղ ազատ խոսքը քննադատվում է, իսկ մարդասպանները հերոսացվում են: ՀՀ նախագահի քայլը՝ արտահանձնող երկրի հետ Հայաստանի Հանրապետության կապերի խզումը, շատ ճիշտ քայլ եմ համարում, դա հզոր ղակավարի ու արժանապատիվ հայի որոշում էր:
Վիլեն Ենոքյան 27 տարեկան- Այդ ահասարսուռ դեպքերից անցել է 12 տարի: Որպես տղամարդ՝ դժվար է խոսել այդ մասին, անգամ պատկերացնել է դժվար, թե ինչպես կարող է տղամարդ կոչվածը կացնահարել քնած երիտասարդի: Մարդ պետք է հոգեկան հիվանդ լինի կամ ինչ-որ բանի ազդեցության տակ, որ նման քայլի գնա: Սաֆարովին որպես արժանի պատասխան պետք է գլխատել, այն էլ հրապարակայնորեն, որ այսուհետ ծագումնաբանություն չունեցողները հայ երիտասարդի վրա ձեռ կամ զենք բարձրացնելուց առաջ մի լավ մտածեն:
Սառա Խաչատրյան 31 տարեկան- Ինձ՝ որպես մայր, շատ դժվար է խոսել այս թեմայով: Մենք կորցրել ենք արժանի հայի, լավ երիտասարդի: Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքը սահմաններ չունի: Ադրբեջան կոչված արհեստածին պետությունն իր երկրի ներսում ստեղծել է հայատյաց մթնոլորտ, որտեղ հային սպանելը հերոսություն է համարվում: Սա իրենց պետության շահերից բխող մոտեցում է, սակայն նման ծրագիր իրականացնողները հավանաբար հաշվի չեն առել այն հանգամանքը, որ տարիներ անց Ադրբեջանը դառնալու է մարդասպանների երկիր:
Գագիկ Հարությունյան 18 տարեկան- Քանի որ դեպքը տեղի է ունեցել դեռ 12 տարի առաջ, ինձ համար դժվար է պատկերավոր խոսել, քանի որ այդ ժամանակ դեռ փոքր էի ու սեփական մաշկի վրա չեմ զգացել ցավ ու ատելություն: Պարզապես կասեմ մի բան. ադրբեջանցիները պետք է պատասխան տան ամեն հայ երիտասարդի թափված արյան համար, նրանք պետք է պատժվեն խիստ ձեւով: