Օրվա բաղադրատոմս. Վինեգրեդ՝ կարտոֆիլի չիպսի շերտով
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Բաղադրամասեր՝
1/2 բաժակ լոբի
1 հատ սոխ
2 թթու վարունգ
2 հատ կարտոֆիլ
2 հատ բազուկ
1 պճեղ սխտոր
Չորացրած կանաչիներ
Բուսայուղ
Աղ
Քացախ
Պատրաստման եղանակ՝
Լոբին ու բանջարեղենը խաշել։

Բուսայուղին ավելացնել աղ, կանաչի, ճզմած սխտոր։

Սոխը կտրատել ու լցնել քացախի մեջ։

1 Կարտոֆիլը բարակ կտրատել ու տապակել, մյուսը՝ խաշել։

Առաջին շերտով լցնել բազուկը։

Հետո ավելացնել սոխը, լոբին, կարտոֆիլը, թթու վարունգը, կրկին՝ բազուկը, վերջին շերտով՝ կարտոֆիլի չիպսերը։




