Նիհարեցնող կոկտեյլ
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Բաղադրությունը`
- 1 հատ կիվի
- 2 շերտ կիտրոն
- 7-10 ճյուղ մաղադանոս
- 6-8 ճյուղ թարմ անանուխ
- 100 գրամ ջուր
- 1-2 թեյի գդալ մեղր
Պատրաստման եղանակը`
Մաքրել կիվին, լցնել հարիչի մեջ, ավելացնել մաղադանոսն ու կեղևով կիտրոնը, անանուխի տերևները և մեղրը, հարել։ Վերջում ավելացնել ջուր, հարել, մատուցել՝ ձևավորելով մի շերտ կիվիով։ Պետք է խմել անմիջապես։
