Գրեթե ամեն օր մի նոր երգ է ծնվում. Արթուր Ալեքը՝ Նյու Յորք մեկնելու և ապագա ծրագրերի մասին
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
«Շանթ» հեռուստաընկերության «X Factor 1» եւ «Պրեմիերա» նախագծերից հայտնի դարձած եւ ժյուրիի հատուկ ուշադրությանն արժանացած երգիչ, երգահան Արթուր ԱլեքըLife.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է:
-Արթուր, հայտնի նախագծերից եւ Ձեր նկատմամաբ հատկապես ժյուրիի չդադարող գովեստներից հետո թվում էր, թե այսուհետ Ձեր անունը հաճախ ենք լսելու, բայց դա կարծես թե այնքան էլ այդպես չէ, ինչո՞ւ:
- Համաձայն եմ ձեզ հետ, իսկապես թվում է, թե պասիվ եմ գործում, բայց դա միայն էկրանային պասիվություն է: Այս շրջանում ավելի շատ զբաղված եմ երգեր գրելով, գրեթե ամեն օր մի նոր երգ է ծնվում: Առաջիկայի համար մի շարք նախագծեր կան, մի քանի դիջեյների հետ եմ այս պահին աշխատում եւ եթե ամեն բան մեր ծրագրերին համապատասխան ընթանա, ապա այդ էկրանային պասիվությունն էլ կչեղարկվի:
-Արթուր, Ձեր երաժշտական ճաշակը մի փոքր այլ ուղվածություն ունի, կոնկրետ, ո՞ր ժանրում եք ավելի շատ աշխատում:
- Ես աշխատում եմ մի ժանրում, որն ինձ թույլ չի տալիս մեր երկրում աշխատել այնքան, որքան կկարողանայի աշխատել մեր երկրի համար հայտնի ժանրերում: Թերեւս նաեւ սա է պատճառներից մեկն այնքան էլ հաճախ չերեւալուս: Իմ երաժշտությունը, ցավոք սրտի, շատ հասանելի չէ մեր երկրում, թեպետ փորձում եմ բալասավորել: Soul, Funk, հիմա նաեւ Europop ժանրերն ինձ շատ հարազատ ու հետաքրքիր են:
Շարունակությունը՝ այստեղ