Բազմաշերտ հագուստ. Ինչպես կրել սեզոնի գլխավոր թրենդը (ֆոտո)
LifestyleWnews.am-ը գրում է.
Wnews.am-ն արդեն գրել է 90-ականների նորաձևության վերադարձիմասին: 90-ականների նորաձևության գլխավոր թրենդներից էր բազմաշերտությունը. զգեստ՝ բլուզի վրայից, բլուզ՝ վերնաշապիկի վրայից և այլն:
Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ready-to-wear ցուցադրություններից հետո ակնհայտ դարձավ, որ բազմաշերտ հագուստը դառնալու է նոր սեզոնի գլխավոր թրենդներից մեկը:


Հիշենք 90-ականների երիտասարդական ֆիլմերը, դրանք կարող են հրաշալի ուղեցույց ծառայել նորաձևության ժամանակակից միտումները հասկանալու համար: Լավագույն օրինակ է CLUELESS ֆիլմը: Դերասանուհիները գրեթե բոլոր կադրերում հայտնվում են բազմաշերտ հագուստով՝ մեկ սպիտակ ֆուտբոլկա՝ սև տոպ, երկար սպիտակ վերնաշապիկ՝ կարճ ջեմպերով և այլն: Կերպարները լրացվում են ոչ պակաս ակտուալ չոկերներով, յուկզակներով և աբադոկներով:

Ինչպես կիրառել այս թրենդը հիմա. անհրաժեշտ կլինի սպիտակ վերնաշապիկ, սպիտակ հասարակ բլուզ և սև տոպ կամ սարաֆան և «վադալազկա», ամենահամարձակները կարող են կրել կիսաշրջազգեստ ՝ տաբատի հետ:
Wnews.am-ն առանձնացրել է բազմաշերտ հագուստի լավագույն street style լուսանկարները:



.jpg)











![]()
