Ереван, 21.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Երջանիկ աղջիկների 10 հատկություն. Ինչպես է դա նրանց մոտ ստացվում

Wnews.am-ը գրում է.

Կան աղջիկներ, ովքեր անկախ իրենց շրջապատող իրականությունից,  անկախ աշխատանքում, անձնական կյանքում խնդիրներից, անկախ եղանակից, մի խոսքով, անկախ ամեն ինչից  միշտ, ՄԻՇՏ երջանիկ են: Դու նայում ես նրանց ու զարմանում. Ինչպես: Ինչպես է դա նրանց մոտ ստացվում. նրանք միշտ լավ տրամադրություն ունեն, միշտ ժպտում են ու փայլում երջանկությունից: Այդպիսի աղջիկները միշտ ուշադրության կենտրոնում են, որովհետև կենսուրախ մարդկանց հետ հաճելի է շփվել:

Պարզվում է, ամեն ինչ այդքան էլ բարդ չէ. ուղղակի նրանք որոշել են երջանիկ լինել և ձևավորել են մի շարք հատկություններ, որոնք նրանց երջանիկ են դարձնում :

 Wnews.am-ն առանձնացրել է  10 հատկություն, որոնք ունեն բոլոր երջանիկ մարդիկ:

Նրանք շրջապատում են իրենց երջանիկ մարդկանցով. Երևի նկատել եք, որ այս աղջիկները երբեք միայնակ չեն լինում, նրանք միշտ ունեն իրենց նման կյանքից գոհ ու երջանիկ ընկերներ: Նրանք սիրում են շփվել երջանիկ, հաջողակ ու ինքնավստահ մարդկանց հետ: Նրանք միասին ծիծաղում են, ճանապարհորդում, ապագայի պլաններ կազմում, ուղղակի վայելում կյանքը: Եթե ունեք մշտապես դժգոհ ու տխուր ընկերներ, փոխարինեք նրանց ավելի երջանիկ մարդկանցով, դա կլինի ձեր առաջին քայլը երջանիկ լինելու համար:

Նրանք անուղղելի լավատես են. Լավատեսությունը նրանց ուղեկցում է ամենուր, անգամ ամենադժվար իրավիճակներում: Այս մարդիկ կարողանում են լուսավոր կետ գտնել այնտեղ, որտեղ շատերը միայն խավար են տեսնում: Նրանք վստահ են, որ անհաջողությունները ժամանակավոր են և շուտով, շատ շուտով ամեն բան հրաշալի է լինելու:  Դժվարությունները նրանց չեն անհանգստացնում, միայն ավելի շատ աշխատելու ուժ են տալիս: Սա վերաբերում է ոչ  միայն իրավիճակներին, այլև՝ մարդկանց: Երջանիկ մարդիկ միշտ գտնում են լավ գծեր այլ մարդկանց մեջ: Նրանք նախընտրում են նկատել իրենց շրջապատող մարդկանց  դրական  հատկությունները:

Նրանք ուրախանում են փոքր բաներից. Մեծ, նշանակալի հաջողությունները ոգեշնչում են շատերին, բայց երջանիկ մարդիկ կարողանում են ուրախանալ անգամ աննշան թվացող բաներից: Նրանք վայելում են պաղպաղակը, նկատում են ծիածանը, շոյում են շնիկին և երջանիկ են դրանով: Նրանք հաճույք են ստանում լավ երաժշտությունից, լավ ֆիլմից, գրքից, նրանք երջանիկ են զգում բնության գրկում հանգստից, ընկերների հետ զբոսանքից,  ընտանիքի հետ անցկացրած երեկոյից: Նրանց երջանկության համար շատ բան պետք չէ, որովհետև իրենց երջանկությունը կախված չէ արտաքին ազդակներից: Նրանք ուղղակի երջանիկ են:

Նրանք շնորհակալ են. Նրանք չեն համեմատվում ուրիշ մարդկանց հետ, չեն դժգոհում իրենք իրենցից, իրենց կյանքից, ֆինանսներից, ընկերներից: Նրանք գոհունակությամբ են ընդունում ու երջանիկ են այն ամենի համար, ինչ կյանքը տվել է իրենց: Նրանք գիտեն, որ ցանկության դեպքում կունենան ավելին և ջանասիրաբար աշխատում են դրա համար, բայց  այս պահին շնորհակալ են իրենց ունեցածի համար:

Նրանք ապրում են իրենց համար. Նրանց չի անհանգստացնում ուրիշների կարծիքը, նրանք ցուցադրական ոչինչ չեն անում, չեն փորձում տպավորություն ստեղծել կամ ինչ որ բան ապացուցել մարդկանց: Նրանք ուղղակի ապրում են իրենց կյանքը: Նրանք գիտեն, թե ինչ են ուզում, ունեն իրենց նպատաները, կանոնները և ապրում են այնպես, ինպես ուզում են: Նրանք հարգում ու գնահատում են մարդկանց, բայց թույլ չեն տալիս, որ մարդիկ թելադրեն իրենց կյանքի օրենքները: Այս աղջիկները միշտ առանձնանում են և դա նրանց դուր է գալիս: Միևնույն ժամանակ նրանք նույնպես չեն քննադատատում ուրիշներին, չեն պարտադրում իրենց կարծիքը: Նրանք ուզում են ազատ լինել և իրենք էլ ազատ են թողնում ուրիշներին:

Նրանք ինքնավստահ են. Այս աղջիկները սիրում են իրենց: Նրանք գիտեն, թե ինչի են արժանի և բացասական տրամադրված մարդիկ չեն կարղանում նրանց հակառակը համոզել: Նրանք  գիտեն , որ ոչ ոք կատարյալ չէ և սիրում են իրենց այնպես, ինչպիսին կան՝ իրենց առավելություններով և թերություններով: Նրանք հպարտանում են իրենցով և իրենց հաջողություններով և չեն ամաչում խոսել դրանց մասին, մյուս կողմից,  գիտեն, որ երբեմն ինչ որ բաներ կարող են լավ չընթանալ. բայց դա ոչինչ չի նշանակում: Ամեն բան վաղ թե ուշ իրենց ուզածով կլինի:

Նրանք ապրում են այստեղ և հիմա. «Ես իմ կյանքում շատ դժվար պահեր եմ տեսել, դրանցից որոշներն ինձ հետ կատարվել են իրականում». Մարկ Տվեն:

Նրանք չեն անհանգստանում ապագայի համար, չեն տանջում իրենց անցյալի հուշերով: Չեն տրվում երևակայությանը, չեն սպասում գարնանը, աշնանը, նոր հարաբերությունների, մեքենայի, աշխատանքի: Նրանք ապրում են հիմա և այստեղ, գտնվում են պահի մեջ և հանգիստ ու երջանիկ  են: Ինչ կլինի հետո, ինչ եղավ երեկ  հարցերը նրանց չեն անհանգստացնում:

Նրանք ժպտում են. Մենք ծիծաղում ենք ոչ այն պատճառով, որ երջանիկ ենք, մենք երջանիկ ենք, որովհետև ծիծաղում ենք: Ժպիտն ու ծիծաղը երջանիկ մարդկանց անբաժանելի աքսեսուարն են: Բացի այն, որ ժպիտը գեղեցկացնում է, այն նաև բարձրացնում է տրամադրությունը, ստեղծում է դրական աուրա և փոխանցվում այլ մարդկանց: Ժպտացող, ուրախ մարդու կողքին հաճելի է գտնվել, քանի որ ժպիտը ժպիտ է առաջացնում: Նրանք կարողանում են ծիծաղել նաև իրենց վրա, իրենց թերություններն ու անհաջողությունները չափազանց լուրջ չեն ընդունում և առիթի դեպքում կարող են մի լավ ծիծաղել դրանց վրա:

Նրանք պահպանում են կարևոր հարաբերությունները. Իսկապես երջանիկ աղջիկները միշտ ունեն լավ ընկերներ, նրանց հարաբերությունները միշտ լավ են ծնողների հետ, նրանք կարողանում են ստեղծել ամուր փոխադարձ սիրով լի հարաբերություններ: Նրանք պահպանում են և շատ են ներդնում իրենց համար կարևոր հարաբերությունների մեջ: Նրանք կարողանում են տալ, առանց փոխարենն ինչ-որ բան  սպասելու, նրանց հետ հեշտ է շփվել, նրանք չեն փորձում փոխել մարդկանց, ընդունում են նրանց այնպիսին, ինչպես կան և կարողանում են տեսնել դրական հատկությունները: Նրանք ոչինչ չեն բարդացնում, անկեղծորեն ասում են այն, ինչ իրենց անհանգստացնում է, կարողանում են լսել, պատրաստ են փոխզիջումների և դա անում են գիտակցված և սիրով:

Նրանք սիրահարված են ապրում. Նրանք չեն կորցնում աչքերի փայլը,  սիրահարված են կյանքին, չեն կորցնում մանկական անմիջականությունը և անկեղծորեն ուրախանում են ամեն նոր բացվող օրվա համար: Այս մարդիկ միշտ ոգեշնչված ու մոտիվացված են և դա կարողանում են փոխանցել այլ մարդկանց: Նրանք երջանիկ են միայն այն փաստից, որ ապրում են:

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi